icon

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԼԲԱՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Վարչապետ14.05.2025N 401-ԱՈրոշում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2025 թվականի N 401-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԼԲԱՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2025 թվականի մայիսի 15-17-ը աշխատանքային այցով Ալբանիայի Հանրապետություն (Տիրանա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Ալբանիայի Հանրապետություն մեկնող` Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ալբանիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի և Տիգրան Մեհրաբյանի օրապահիկի, ճանապարհածախսի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մայիսի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2025 թվականի մայիսի 14-ի

N 401-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԱԼԲԱՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ա. Միրզոյան        - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Տ. Մկրտչյան        - Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  

                         լիազոր դեսպան

 

    Ն. Բաղդասարյան     - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Գ. Վանոյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պետ

 

    Կ. Գասպարյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետ

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Ա. Աբրահամյան      - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

 

irtek_logo