ԲՈՒՀԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
ԻՐՏԵԿ-ի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության իրավագիտության և ֆինանսա-տնտեսագիտական ոլորտների մասնագետներ պատրաստող բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին իրավական տեղեկատվական աջակցության Ծրագիր։
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Բուհերին աջակցության ծրագրի նպատակը վերը նշված մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ապագա մասնագետներին որակյալ և հավաստի իրավական տեղեկատվության տրամադրումն է, ինչպես նաև նրանց մոտ իրավական տեղեկատվության հետ աշխատելու հմտությունների ուսուցանումը և պրակտիկայում այդ հմտությունների ամրապնդումը և կիրառումը։
ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Ծրագրի իրականացման շրջանակներում Իրավական Տեղեկատվական Կենտրոնը
1. Ուսումնական հաստատություններին անվճար տրամադրում է ԻՐՏԵԿ համակարգի ուսումնական հաստատությունների համար նախատեսված տարբերակի օգտագործման իրավունքը՝ ներդնելով համակարգն ուսումնական հաստատությունների գրադարանի համակարգիչներում.
2. ՈՒսումնական հաստատության կողմից ուսումնական ծրագրում «Իրավական ինֆորմատիկա, ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական-որոնողական համակարգ» դասընթացը ներառելու դեպքում՝
2.1. ուսումնական հաստատությանը տրամադրում է ԻՐՏԵԿ համակարգի ուսումնական հաստատությունների համար նախատեսված տարբերակի օգտագործման իրավունքը՝ ներդնելով համակարգը դասընթացի անցկացման լսարանում գտնվող համակարգչում և դասընթացը վարող դասախոսի համակարգչում.
2.2. տրամադրում է ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական որոնողական համակարգի ուղեցույց և դասընթացի անցկացման հետ կապված այլ գրականություն. 2.3. կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ ուսումնական հաստատություններում «Իրավական ինֆորմատիկա, ԻՐՏԵԿ իրավական տեղեկատվական-որոնողական համակարգ» դասընթացը վարողների համար։
ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ծրագրի մասնակից կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության իրավագիտության և ֆինանսա-տնտեսագիտական ոլորտների մասնագետներ պատրաստող բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտ։ Իրավական Տեղեկատվական Կենտրոնի կողմից հայտը քննարկվում է այն ստանալու պահից եռօրյա ժամկետում, որից հետո հայտատու ուսումնական հաստատության և Իրավական Տեղեկատվական Կենտրոնի միջև կնքվում է տեղեկատվական աջակցության մասին պայմանագիր։